Ինչպես օգտվել | IjevanMarket
Բ Ե Ռ Ն ՈՒ Մ
0 Զամբյուղ 0 ֏ Հաստատել
Ուղեցույց

Ինչպես օգտվել ijevanmarket.am

Գրանցումը տևում է ընդամենը մի քանի վայրկյան և թույլ է տալիս հետևել Ձեր պատվերներին, սակայն կարող եք պատվիրել նաև առանց գրանցման։ Ստորև ներկայացված են բոլոր քայլերը՝ գրանցումից մինչև պատվերի ստացում։

1

Գրանցում

Լրացրեք Ձեր անունը և հեռախոսահամարը, ստեղծեք գաղտնաբառ, ընդունեք օգտագործման պայմանները և սեղմեք Գրանցվել կոճակը։ Էլ․ հասցեի լրացումը պարտադիր չէ։

Գրանցվելուց անմիջապես հետո Դուք ավտոմատ մուտք եք գործում համակարգ՝ առանց էլ․ փոստով առանձին հաստատման անհրաժեշտության։

Ձեր հաշվից կարող եք տեսնել անձնական տվյալները, հետևել պատվերներին և օգտվել կայքի մյուս հնարավորություններից։

2

Գնումներ կատարելու համար

Անհրաժեշտ ապրանքը ավելացրեք զամբյուղ։

Բացեք զամբյուղը, որտեղ կտեսնեք Ձեր ավելացրած ապրանքների ցանկը, ապա սեղմեք Հաստատել կոճակը։

Բացված էջում լրացրեք Ձեր կոնտակտային և առաքման տվյալները, ընտրեք վճարման տարբերակը և հաստատեք պատվերը։

3

Պատվերի կատարման 2 տարբերակ

  • Վերցնել տեղում — մոտենալ IjevanMarket-ին և վերցնել նախապես պատվիրած ապրանքը՝ վճարելով տեղում կամ օնլայն տարբերակով։
  • Առաքում — առաքիչը մոտեցնում է պատվերը Ձեր նշած հասցեով, և կարող եք ընտրել վճարման տարբերակը՝ կանխիկ առաքիչին կամ օնլայն վճարում։

Պատվերի ձևակերպումից հետո գրանցված հաճախորդները կարող են հետևել դրան ընթացիկ պատվերների բաժնում։

Այնուհետև օպերատորը հաստատում է պատվերը, որից հետո առաքիչը կմոտեցնի այն նշված ժամանակահատվածում։

4

Պատվեր առանց հաշվի

Չգրանցված, ինչպես նաև անձնական հաշիվ մուտք չգործած հաճախորդները ևս կարող են պատվեր կատարել որպես հյուր։

  • Ընտրեք անհրաժեշտ ապրանքը և ավելացրեք զամբյուղ։
  • Բացեք զամբյուղը և սեղմեք Հաստատել կոճակը։
  • Լրացրեք անհրաժեշտ դաշտերը, ընտրեք վերցնել տեղում կամ առաքում և վճարման տարբերակը, ապա ձևակերպեք պատվերը։

Պատվերը ստանալուց հետո ադմինիստրատորը հաստատում է այն, և պատվերը անցնում է ձևակերպման։

Վերցնել տեղում թե առաքում, ինչպես նաև վճարման տարբերակը ընտրում եք անմիջապես պատվերի ձևի մեջ, ուստի գնումը կատարելու համար գրանցվելը պարտադիր չէ։

Պատրա՞ստ եք սկսել։

Անցեք խանութ և կատարեք Ձեր առաջին պատվերը մի քանի վայրկյանում։

Սկսել գնումները